Femen-ի մերկ աղջիկները ակցիա են կազմակերպել սուրբծննդյան նախօրեին
ԱշխարհFemen շարժման կին անդամները մերկացել են ու սուրբծննդյան նախօրեին ակցիա են կազմակերպել Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում եւ ակցիայի լուսանկարները հրապարակել Facebook-ում։
Աղջիկներից մեկը՝ մերկ կրծքով լուսանկարվել է մսուրի ֆոնին։
Ակցիան անցկացվել է Հռոմի պապի տոնական պատարագից մի քանի ժամ առաջ։
Սա առաջին նմանատիպ ակցիա չէ, որը Femen –ը կազմակերպել է Վատիկանում։ Եվ այսպես, 2014-ի դեկտեմբերի վերջին շարժման մասնակիցներից մեկը Հռոմի պապի սուրբծննդյան ուղերձից հետո մերկացել էր Սուրբ Պետրոսի հրապարակում ու ձերբակալվել է Վատիկանի իրավապահների կողմից։