Արթուր Բաղդասարյանի գործերը լավ չեն
Տնտեսություն«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ, երբեմնի ՕԵԿ-ական Արթուր Բաղդասարյանի գործերն այնքան էլ լավ չեն:
Բանն այն է, որ նրան պատկանող «Հայասի գրուպ»-ը այս տարվա ընթացքում ընդհանրապես տեղ չի գտել հազար խոշոր հարկատուների ցանկում: Ի դեպ, ընկերությունը միայն անցած տարվա հունվար-հունիսին է պետական բյուջե հարկ վճարել` 62 մլն 105 հազար դրամ:
Նշենք, որ հազարերորդ հարկատուն՝ «Դելֆուս» ՍՊԸ-ն, վճարել է 80 մլն դրամի հարկ»: