Ռամզան Քադիրովին փորձել են սպանել
ԱշխարհՉեչնիայի իրավապահ մարմինները կանխել են երկրի ղեկավար Ռամզան Կադիրովի վրա մահափորձը, փոխանցում է «Նովայա գազետա»-ն: Մահափորձը կանխվել է դեռևս ամռան սկզբին, սակայն տեղեկատվությունը թաքցվել է: Մահափորձ կատարելու մեջ կասկածանքով երկու երիտասարդ է ձերբակալվել: Կադիրովի նստավայրում պայթուցիկ է տեղադրված եղել, կասկածյալների մոտից նորագույն զենքի մի ամբողջ խմբաքանակ է առգրավվել: Պարբերականի տեղեկություններով՝ Կադիրովի մոտ հարցեր են առաջացել՝ կապված իր ադմինիստրացիայի ղեկավարի հետ: