«Դիշովկա». Մարինա Խաչատրյանը վիճեց նախկին թիմակիցների հետ
ՔաղաքականությունԵրեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի եւ նախկին թիմակիցների միջեւ նիստի ընթացքում քիչ առաջ եւս մեկ միջադեպ տեղի ունեցավ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն իրենց նախկին թիմակիցներին՝ Մնացական Պարակշիեւին եւ Հայկ Պետրոսյանին անվանեց «միանգամյա օգտագործման իր»: Նա նշեց, որ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը Հանրապետական խմբակցության հետ կազմել են «ՀՀԿ-Պրիմ» խմբակցությունը:
«Նրանք դեռ տեղյակ չեն, որ իրենց միանգամյա օգտագործման իրերի նման օգտագործում եւ դեն են նետում: Այստեղ միայն մեկն է, մյուս գործընկերը փախել է»,- ասաց նա:
Մնացական Պարակշիեւը հունից դուրս եկավ. «Չափն անցնում ես, ձենդ կտրի, այ դիշովկեք»:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու առաջին նիստից հետո «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հայտարարեց, որ Պարակշիեւն ու Պետրոսյանը դավաճաններ են եւ պահանջեց մանդատը դնել: Վերջիններս, սակայն, միայն խմբակցությունից դուրս եկան: