Վարչապետի ծուռ հայելին
ՔաղաքականությունԱռաջին
2018 թվականի ապրիլին նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո կառավարության ձևավորման և վարչապետի նշանակման հարցում հանրության, մամուլի և փորձագետների ուշադրության կենտրոնում է հարցը, թե ով է լինելու վարչապետ և ինչ է անելու Սերժ Սարգսյանը: Ավելորդ է թերևս բացատրել այդ խնդրի հանդեպ հետաքրքրության շարժառիթը: Այն զգալիորեն օբյեկտիվ է, հաշվի առնելով հանրային հոգեբանության մի շարք հանգամանքներ և իրավիճակի առանձնահատկություններ:
Անբնականն այստեղ ոչ թե այդ մեծ հետաքրքրությունն է մեկ պաշտոնի կամ մեկ մարդու քաղաքական ճակատագրի հանդեպ, որքան գրեթե լիակատար անտարբերությունը կամ անուշադրությունը կառավարության մյուս պաշտոնների նկատմամբ, նաև առանձին կառույցների ղեկավարների, ի վերջո՝ ԱԺ նախագահի: Հայաստանն այլևս չի լինելու նախագահական պետություն, կամ կիսանախագահական, և այդ պաշտոնը ընտրովիից դառնում է նշանակովի: Ֆորմալ առումով դարձյալ տեղի է ունենալու ընտրություն, պարզապես խորհրդարանական մեծամասնության շրջանում և այդ իմաստով պարզ է, որ խորհրդարանում կլինի թերևս կուսակցական որոշման դակում: Սակայն դրանով հանդերձ անհերքելի է, որ անգամ խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում նախագահը պաշտոն է, որն ունենալու է որոշակի լծակներ, գործառույթներ, ունենալու է իշխանության որոշակի մաս, որով առնվազն կարող է եղանակ փոխել կամ տրամադրություն ձևավորել, թեկուզ կարճաժամկետ և ոչ վճռորոշ:
շարունակությունը՝ կայքում