Հայերեն

Նոր տարին` «Արմենիա TV»–ում. լուսանկարներ

Life
 

 

 

2017–ի ավարտին հաշված օրեր են մնացել։ Տարեմուտի գիշերը հաճախ առավել հետաքրքիր է դառնում տոնական հաղորդումների շնորհիվ։ «Արմենիա TV»–ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը  Tert.am Life–ին պատմել է, թե ինչ է սպասվում հեռուստաընկերության տոնական եթերում։

                                 

«Դեկտեմբերի 31-ին օրը սկսելու ենք Ամանորի «Բարի լույս»–ով, որը գերհագեցած է լինելու 2017 թվականին հայտնի դարձած երգերով ու կատարումներով։ Կարող եմ վստահեցնել, որ առավոտյան ժամը 9-ից «Արմենիա TV»–ի հավատարիմ հեռուստադիտողները կստանան տոնական տրամադրություն։ Ամանորյա ծրագիրը կտևի մոտ 4-5 ժամ,– ասաց նա ու հավելեց, որ դրան կհաջորդեն նախորդ տարիների լավագույն ամանորյա ծրագրերը։ –Ուզում եմ շեշտադրել, հատկապես, «Ամանորի ձայնը», քանի որ այս տարի մենք արեցինք «Հայաստանի ձայնը», և այն դարձյալ ակտուալ է։ Ես համարում եմ, որ «Ամանորի ձայնը» մեր լավագույն ամանորյա ծրագրերից մեկն է»։

 

 

Նախագծին կհաջորդեն 3 սիթքոմերի` «Ֆուլ հաուսի», «Դոմինոյի» և «Ազիզյանների» ամանորյա սերիաների ցուցադրությունը։ «Դոմինո» և «Ֆուլ հաուս»  սիթքոմերի դեպքում դրանք կլինեն եզրափակիչ սերիաները, քանի որ սիթքոմերն այս եթերաշրջանով ավարտվում են։

 

«Մեր հեռուստադիտողներին կոչ եմ անում բաց չթողնել եթերը, որպեսզի տեսնեն սիթքոմերի տրամաբանական ավարտը։ 3 սիթքոմերն էլ շատ ծիծաղելի ամանորյա սերիաներ են ստեղծել։ «Ազիզյանները» սիթքոմից հետո մեր եթերում լինելու է պրեմիերա` «Ֆուլ հաուս» շոու ներկայացումը։ «Ֆուլ հաուսը» և «Պլյուս–մինուսը» 2017 թվականին եղել են ամենաշատ խաղացված և ամենաշատ հանդիսատեսը հավաքած ներկայացումները։ Դրանից անմիջապես հետո կլինի «Ամանոր 2018» հեռուստանախագիծը, որտեղ զետեղել ենք 3 լավագույն նախագծերը` հոբելյանական «Տաշի շոուն», որին կլինեն Հայաստանի ու Ռուսաստանի լավագույն երաժշտական կատարումները` Թաթայի, Ռազմիկ Ամյանի, Քրիստինա Սիի, Սոսո Պալիաշվիլիի, Արմենչիկի, Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հակոյի, Սոնայի և Մկոյի ու բազմաթիվ այլ սիրված մարդկանց կողմից։ Կլինեն հատվածներ Հայկ Պետրոսյանի «ՀԱՅԿական  Նոր տարի» և «Պլյուս մինուս» շոու–ներկայացումներից։  «Պլյուս մինուս»–ը նաև ամբողջությամբ կցուցադրենք տոնական օրերին։ Այն շատ մեծ աղմուկ հանած ներկայացում է»,– ասաց Ռուբեն Մխիթարյանը։

 

 

Պրոդյուսերը կարևորեց հունվարի 1-ին Սարոյի մենահամերգի ցուցադրությունը։ Նրա խոսքով` այն նախորդ տարվա լավագույն համերգն է իր ձայնային և լուսային լուծումներով. «Հստակ կարող եմ ասել, որ Հայաստանում նման շոու համերգ չի եղել։ Ցուցադրման բացառիկ իրավունքը ձեռք է բերել «Արմենիա TV»–ն։ Մյուս օրերին մեր եթերում իրար են հաջորդելու կատակերգական հեռուստաֆիլմեր, համերգներ։ Մինչև Սուրբ Ծնունդ շարունակվելու են տոնական ծրագրերը»։

 

Աշխատանքային օրերի մեկնարկին «Արմենիա TV»–ն խոստանում է պրեմիերա։ «Հունվարի 8–ին համապետական տիրույթում կցուցադրենք «Հին Արքաներ» 15 մասանոց սերիալը, որը 1 տարի  առաջ «Արմենիա Պրեմիումի» հեռուստադիտողը նայել և շատ բարձր է գնահատել»,– եզրափակեց նա։

 

 

 

 

 

Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի

Ամալյա Հովհաննիսյան

 
 

«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանըՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված