Սիրուշոյի հերթական անակնկալը. լուսանկարներ
LifeՍիրուշոյի ակտիվ հետեւորդները նկատած կլինեն, որ երգչուհին վերջին շրջանում հաճախ է անակնկալներ մատուցում իր երկրպագուներին: Նախ` նա այցելեց նրանցից մի քանիսին, իսկ այսօր` առանց նախապես հայտարարելու անակնկալ ելույթ ունեցավ Գյումրիում:
Երգչուհին ամբողջ օրվա ընթացքում ինտրիգային գրառումներ էր կատարում` տեղեկացնելով, որ ելույթ է ունենալու Հայաստանի քաղաքներից մեկում, սակայն համերգից միայն 20 րոպե առաջ տեղեկացրեց, որ խոսքը Գյումրու մասին է: