Ավելի քան 500 մարդ Ճապոնիայում խորհրդավոր բակտերիայի զոհ է դարձել
Աշխարհ2017 թվականին Ճապոնիայում ավելի քան 500 մարդ վարակվել է խորհրդավոր եւ պոտենցիալ մահացու ինֆեկցիայով, որի փոխանցողն է A խմբի ստրեպտոկոկը, որին տրվել է «մսակեր բակտերիա» անունը: Այս մասին հայտնել է Ճապոնիայի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը, փոխանցում է The Asahi Shimbun-ը:
Դեկտեմբերի 10-ի դրությամբ՝ ստրեպտոկոկային տոքսիկ շոկ համախտանիշի (STSS) ախտորոշմամբ 525 մարդ է գրանցվել: Նրանցից 66-ը՝ Տոկիոյում:
Հիվանդության ախտանիշներից են ուռուցքը, ձեռքերի ու ոտքերի ցավը, տենդը եւ թուլությունը: Ինֆեկցիան օրգանիզմում տարածվում է հաշված ժամերի ընթացքում եւ կարող է մահվան հանգեցնել: Նշվում է, որ ռիսկի խմբում են 30 տարեկանից մեծ մարդիկ:
Բժիշկները հայտնել են, որ STSS-ն իրենց պրակտիկայում հազվադեպ չէ, սակայն հիվանդության հարուցիչը՝ մինչեւ վերջերս անհայտ բակտերիան, միայն այս տարի են հայնաբերել: Ներկայումս STSS-ը բուժելու համար բժիշկներն օգտագործում են պենիցիլինի հիմքով հակաբիոտիկներ, որոնք արդյունավետ են միայն վաղ փուլում: