Հայրը 13-ամյա որդուն բռնացրել է ուսուցչուհու հետ սեքսով զբաղվելիս
ԱշխարհՏեխասում 44-ամյա ուսուցչուհին սեքսով է զբաղվել իր 13-ամյա աշակերտի հետ։ Այս մասին հայտնում է նահանգի ոստիկանությունը։
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մանկավարժին և դպրոցականին մեքենայի մեջ բռնացրել է դեռահասի հայրը։ Նա դիմել է իրավապահներին։
Ոստիկանները հարցաքննել են կասկածյալին և ուսումնասիրել նրա, ինչպես նաև տղայի հեռախոսը։ Հայտնաբերելով ուսուցչուհու և աշակերտի միջև մտերմիկ փոխհարաբերությունների վերաբերյալ ապացույցներ, իրավապահները ձերբակալել են կնոջը։