Իգլայի գործի անսպասելի ընթացք. ինչ է պարզել Սերժ Սարգսյանը
ՔաղաքականությունԼրագիր
Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության արդյունքում, քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը: Այդ մասին տարածվել է պաշտոնական հաղորդագրություն:
Այսպես կոչված Իգլայի գործը խորհրդարանի ընտրության նախընտրական շրջանում, մարտի վերջին բացահայտված գործ է, որի շրջանակում կասկածվեց, ձերբակալվեց, հետո մեղադրվեց Սամվել Բաբայանը, որն օրերս դատապարտվեց 6 տարի ազատազրկման: Բաբայանի ձերբակալումը մամուլում կապվեց ՕՐՕ դաշինքի հետ, որի համակիրն ու աջակիցն էր Բաբայանը: Դաշինքը նրան հռչակեց քաղբանտարկյալ, թեեւ Բաբայանն ինքը իհարկե դժգոհելով իր հանդեպ անիրավությունից, իրեն քաղբանտարկյալ չհռչակեց:
Բաբայանի ձերբակալումը դիտարկվեց որպես ՕՐՕ դաշինքի հետ կապված ռիսկը չեզոքացնելու Սերժ Սարգսյանի քաղաքական նպատակի շրջանակում արված քայլ, հաշվի առնելով այն, որ գործնականում միայն դաշինքն էր հանդես գալիս արմատական բողոքի եւ հետընտրական ակցիաների հնարավորության մասին ակնարկներով եւ հայտարարություններով:
շարունակությունը՝ կայքում