Նոր սիթքոմ՝ Հանրայինի եթերում
Life
Հանրային հեռուստաընկերությունում սկսվել են նոր սիթքոմի նկարահանումներ։ Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ նախատոնական այս օրերին նկարահանվող նոր սիթքոմի ռեժիսորը դերասան Արման Նշանյանն է։
«Տանդեմ» աշխատանքային վերնագրով սիթքոմում լսարանին կներկայանան այնպիսի դերասաններ, որոնց հեռուստադիտողը չի տեսել այս ժանրում, օրինակ, Սոֆյա Պողոսյանը։
Երկարատև դադարից հետո Ֆելիքս Խաչատրյանն այս տարի վերադարձավ Առաջին ալիք` «Սիրո բանաձև» հաղորդմամբ։ Այժմ նա կներկայանա նաև սիթքոմում։
«Տանդեմի» նկարահանումները մեկնարկել են դեկտեմբերի 23–ից։ Այն Հանրայինի եթերում կլինի արդեն հաջորդ տարի` 2018 թվականին։ Մինչև այդ ներկայացնում ենք լուսանկարներ նկարահանման հրապարակից։




