Եղանակն անակնկալ կմատուցի Հայաստանի բնակիչներին
ՀասարակությունԵղանակը հաճելի անակնկալ կմատուցի Հայաստանի բնակիչներին Ամանորի նախաշեմին։
«Մի քիչ էլ դիմացեք այս ցրտերին», – կատակել է Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ ԳագիկՍուրենյանըFacebook–յան էջում ու ավելացրել, որ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 27-30-ն աստիճանաբար բարձրանալու է 4-5 աստիճանով:
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքի հովիտներում, որտեղ երկուշաբթի և երեքշաբթի ցերեկային ժամերին կանխատեսվում է +10...+13 աստիճան, իսկ հետագա օրերին ջերմաստիճանը կբարձրանա` հասնելով +13...+17։
Երևանում երկուշաբթի ցերեկը կգրանցվի +8...+10 աստիճան, իսկ ուրբաթ կլինի ավելի տաք` +10...+12։
Միաժամանակ, դեկտեմբերի 25–29–ը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ