Բելգիայում ձերբակալել են հայ ընտանիքի և պատրաստվում են արտաքսել
ԱշխարհԲելգիայում իրավապահները ձերբակալել են 9 տարի այդ երկրում ապրող հայ ընտանիքի եւ նրանց տեղավորել են միգրանտների համար փակ կենտրոնում` Սուրբ Ծննդյան տոներից հետո արտաքսելու որոշմամբ, գրում է RTLINFO պորտալը:
«Սարսափելի է, երբ մարդուն զրկում են նրա ապրելու վայրից եւ որոշում են արտաքսել հենց տոների ժամանակ: Պատկերացրեք, երեխան ստանում է իր տարեվերջի դպրոցական վկայականը, պատրաստվում է դիմավորել Սուրբ Ծնունդը, բացիկներ է պատրաստում, եւ նրան որոշում են արտաքսել» - ասել է ընտանիքի 11-ամյա դստեր` Քրիստինայի ուսուցիչը:
Աղջիկը վիդեոհաղորդագրություն է նկարահանել ուղղված իր համադասարանցիներին եւ արցունքն աչքերին ասում է` հույս ունի շուտով վերադառնալ եւ տեսնել նրանց:
Ընտանիքի փաստաբան Մարկ Սամփերսն ասում է, որ առավելագույնը ինչ հնարավոր է անել, Բելգիա մուտք գործելու երեք տարվա արգելքը չեղարկելն է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելգիայի Վալկուր քաղաքում 600 մարդ է դուրս եկել ցույցերի` պաշտպանելով նույն ընտանիքին, որին երկրի իշխանությունները պատրաստվում են վտարել: