Լինդսի Լոհանը փախել է Դուբայ. ինչն է պատճառը
LifeԱրևմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Լինդսի Լոհանն ԱՄՆ-ում չի վճարել 100 հազար դոլարի հարկ։ Նա չի վճարել հարկերը 2010, 2014 և 2015 թվականներին։ Արդյունքում վիթխարի կուտակում է առաջացել։
Լոհանը նախընտրել է Դուբայ ուղևորվել։ Դերասանուհին հաստատում է, որ ոչինչ չի իմացել հարկերի մասին, իսկ պարտքի կուտակման մեղավորն իր մենեջերն է։
Դեռևս հայտնի չէ, Լինդսին պատրաստվու՞մ է մարել պարտքերը։ Դուբայում դերասանուհին մտադիր է բիզնեսով զբաղվել, իսկ թե կոնկրետ որ ճյուղով՝ հայտնի չէ։