Հայերեն


Կազմակերպված պոռնկության դեպք՝ Մարտունիում

Բաց մի թողեք

Առաջին

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արծրուն Կ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ:

64-ամյա մարտունեցի Արծրուն Կ.-ին մեղադրանք էր առաջադրված պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ըստ դատական ակտի՝ Արծրուն Կ.-ն 2001 թվականին իր առանձնատանը կից կառուցել ու որպես անհատ ձեռնարկատեր շահագործել է շոգեբաղնիք, որը գործել է մինչև 2011 թվականը:

Այնուհետև 2016 թվականի հունիսից Արծրուն Կ.-ն վերսկսել է շոգեբաղնիքի շահագործումը:

Շոգեբաղնիքում որպես մատուցողուհի աշխատել են մի քանի կանայք, ովքեր, ըստ մեղադրանքի, Արծրուն Կ.-ի թույլտվությամբ բացի մատուցողուհու՝ իրենց պարտականությունների կատարումից, նաև գումարի դիմաց հաճախորդների հետ զբաղվել են պոռնկությամբ:

Արծրուն Կ.-ն իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, թե որպես անհատ ձեռնարկատեր շահագործել է իր կառուցած շոգեբաղնիքը, հետո 4-5 տարի այն չի շահագործել:

2016 թվականի հունիսից վերաբացել է սաունան: Այնտեղ աշխատելու համար իրեն մատուցողուհիներ են պետք եղել՝ հաճախորդներին սպասարկելու համար:

Մինչև մատուցողուհի ընդունելը ինքն է ստիպված եղել սպասարկել հաճախորդներին՝ մատուցել է հյութ, գարեջուր, սուրճ, աղի ձողիկ: Օղի և ճաշատեսակներ չի մատուցել:

Ինքը ամեն տեղ ասել է, որ իրեն աշխատողներ են պետք, իրեն սկսել են զանգել մատուցողուհու աշխատանքի համար: Ինքը զգուշացրել է, որ իր սաունան «նորմալ տեղ է», բացատրել է աշխատանքի բնույթը, ծանոթացրել է գներին:

Պայմանավորվել է, որ մատուցողուհիներին կվճարի օրական 5 հազար դրամ և յուրաքանչյուր սեղանից հազար դրամ՝ որպես թեյավճար:

Ինքը սկզբում չի զգացել, որ մատուցողուհիները մարմնավաճառությամբ են զբաղվում հաճախորդների հետ: Հետագայում է իմացել այդ մասին…

Պարզվել է, որ իր մոտ աշխատող մատուցողուհիները միմյանց հետ կապված ընկերուհիներ են: Երբ նկատել է նրանց վարքագիծը, հերթով հեռացրել է աշխատանքից:

2016 թվականի հունիսին շոգեբաղնիքում Երևանից աշխատելու է եկել Հ. Գ.-ն: Նա աշխատել է որպես մատուցողուհի: Ինքը նկատել է, որ նա հաճախորդներին սպասարկելու ժամանակ 15-20 րոպե ավել է մնում հաճախորդների մոտ: Նա իր հարցին պատասխանել է, թե հաճախորդների հետ մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել 5 հազար դրամով՝ իր ճանապարհածախսը հոգալու համար, քանի որ ստացած աշխատավարձը չի բավարարում:

Եվ ինքը Հ.-ին թույլ է տվել ճանապարհածախսը հոգալու համար երկու հոգու հետ սեռական հարաբերություն ունենալ սաունայում:

Երբ Հ. Գ.-ն գնացել է Երևան, իր սաունայում աշխատանքի է անցել մեկ ուրիշ երևանցի կին՝ Գ. Հ.-ն: Նա էլ է ճանապարհածախսի համար հաճախորդի հետ սեռական հարաբերություն ունեցել 5 հազար դրամով: Ինքը բարկացել է նրա վրա, պահանջել է չկրկնել:

Սաունա է եկել նաև Գ. Հ.-ի ընկերուհին: Ինքը նկատել է, որ նա էլ է երկար մնում հաճախորդների մոտ: Եվ նա էլ է ասել, թե աշխատավարձը չի բավականացնում, ճանապարհածախսի համար ստիպված հաճախորդների հետ 5 հազար դրամով սեռական հարաբերություն է ունենում: Ինքը թույլ է տվել, որ դա անեն մեկ անգամ, հետո նրանք գնացել են Երևան:

Հաջորդ մատուցողուհին նույնպես ասել է, թե աշխատավարձը քիչ է, դրա համար հաճախորդների հետ նաև գումարով սեռական հարաբերություն է ունեցել: Ինքը զայրացել է, նրան ևս հեռացրել է աշխատանքից՝ որպես ճանապարհածախս տալով 2 հազար դրամ:

Շոգեբաղնիքում որպես մատուցողուհի աշխատած ու զուգահեռաբար մարմնավաճառությամբ զբաղված կանայք՝ գործով վկաները, նմանատիպ ցուցմունքներ են տվել, թե իրենք հաճախորդների հետ 5 հազար դրամով նաև սեռական հարաբերություններ են ունեցել… Արծրուն Կ.-ից թաքուն: Իրենց չի բավարարել Արծրունի վճարած աշխատավարձը:

Վկաներից յուրաքանչյուրը նշել է, թե սեռական հարաբերություն է ունեցել ընդամենը… 2-3 հաճախորդի հետ, Արծրունը, իմանալով այդ մասին, իբր՝ հեռացրել է աշխատանքից…

Պարզվել է, որ Մարտունու սաունայում աշխատանք գտած երևանցի կանայք ապրել են հենց սաունայում՝ հանգստի սենյակներում…

Դատարանը հաստատված է գնահատել Արծրուն Կ.-ին մեղսագրված հանցավոր արարքը: Հաշվի է առել Արծրունի տարիքը, վատառողջ լինելը, այն, որ համայնքի ավագանին «ուղերձով» դիմել է դատարանին՝ խնդրելով Արծրուն Կ.-ի նկատմամբ նշանակել ազատազրկման հետ չկապված պատիժ, քանի որ Արծրուն Կ.-ն «վայելում է համաքաղաքացիների հարգանքը»…

Դատարանը հաշվի է առել նաև, որ Արծրուն Կ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, չնայած դրա հետ միասին՝ հիմնականում ասել է, թե կանայք իր սաունայում մարմնավաճառություն են արել իրենից գաղտնի և միայն՝ ճանապարհածախս վաստակելու հոգսից ելնելով…

Արծրուն Կ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել գործով մեղադրողը՝ պահանջելով վերացնել պայմանական դատապարտության կիրառումը Արծրուն Կ.-ի նկատմամբ, նրան դատապարտել իրական ազատազրկման:

Մեղադրողը նշել է, թե դատարանը պայմանական դատապարտություն կիրառելով՝ անտեսել է Արծրուն Կ.-ի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը, այն, թե նա «ինչ սոցիալական արժեքների է ոտնձգել, այդ արժեքները ինչ նշանակություն ունեն իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետության արժեքային համակարգում…»:

Դատախազը նշել է, որ Արծրուն Կ.-ին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է բացառապես ազատազրկման ձևով պատիժ՝ 3-ից 6 տարի ժամկետով:

Ըստ դատախազի՝ Արծրուն Կ.-ն ոտնձգել է այնպիսի արժեքի դեմ, ինչպիսին է… «հասարակության անդամների բարոյական զարգացման պաշտպանությունը», նրա արարքն ուղղված է եղել «հասարակության անդամների բարոյական զարգացման խաթարմանը… Նման հանցավոր արարքները կարող են ոտնձգել նաև մարդկանց առողջության դեմ, ինչպես նաև վտանգի տակ դնել մարդկանց… կյանքը…» :

Դատախազի վերաքննիչ բողոքի դեմ պատասխան էր գրել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ խնդրելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնել անփոփոխ, իսկ դատախազի բողոքը մերժել: Պաշտպանն անդրադարձել է դատախազի այն մտքին, թե իր պաշտպանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, որ առաջին ատյանի դատարանը հաշվի է առել ու պայմանական դատապարտություն է կիրառել, կարող են պատճառ լինել, որ նա հետագայում ևս շարունակի դրսևորել նույն հանցավոր վարքագիծը:

Պաշտպանը նշել է. «Հետաքրքիր է, եթե անձը իր 64 տարեկան հասակում կյանքում առաջին անգամ սայթաքել է, որտեղի՞ց է հիմնավորումը, թե նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառելու դեպքում էլ նա կշարունակի դրսևորել հանցավոր վարքագիծ»:

Պաշտպանն ընդգծել է, որ գործի քննության ընթացքում չլինելով անազատության մեջ, Արծրուն Կ.-ն ցուցաբերել է «բացառիկ իրավահպատակ և օրինապահ վարքագիծ, իր նախաձեռնությամբ փակել է օբյեկտը՝ լինելով գրանցված հարկատու: Արդյոք դա բավարար չէ՞ համոզվելու, որ նա արդեն կանգնած է ուղղման ճանապարհին, անկեղծորեն զղջում է …»:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազի բողոքը՝ անփոփոխ թողնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ պայմանական դատապարտությամբ հանդերձ:

Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Ամենադիտված