Հոլանդացի ֆիզիկոսները գուշակել են ջրով շշի նետման հնարքի գաղտնիքը
ԱշխարհՀոլանդացի ֆիզիկոսները բացահայտել են ջրի շշով հնարքի գաղտնիքը։ Water Bottle Flip Challenge-ի էությունը կայանում է նրանում, որ ջրով շիշը նետվի այնպես, որպեսզի այն ուղիղ վայրէջ կատարի։
Water Bottle Flip Challenge-ը լայն տարածում է գտել համացանցում՝ YouTube-ում տեսահնարքի բազմաթիվ հրապարակումներից հետո։
Հոլանդացի գիտնականները որոշել են բացատրել հնարքը մաթեմատիկական տեսանկյունից։ Նրանք հաշվարկել են օպտիմալ պայմանները, որոնց դեպքում հնարքը կարող է հաջող լինել։
Համաձայն հետազոտության՝ շիշը վայրէջ կկատարի ուղղահայաց դիրքով, եթե այն լցված լինի հեղուկով մոտ 20-40 տոկոսով։
Համապատասխան պայմաններում վայրէջքի պահին շշի ծանրության կենտրոնը կգտնվի օպտիմալ վիճակում՝ կայուն դիրք ընդունելու համար։