Հայերեն

Զարուհի Բաբայանը դարձավ 42 տարեկան. երգչուհին անկեղծացել է

Life

 

Այսօր` դեկտեմբերի 27-ին, երգչուհի Զարուհի Բաբայանը նշում է ծննդյան 42-ամյակը: Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչպես է ժպտադեմ երգչուհին սկսել տոնական օրը, ինչ անակնկալներ է ստացել ու թե ի՞նչ է ինքն իրեն մաղթում:

«Դեռ կեսգիշերից օրս հոյակապ սկսվեց: Առաջինը ընտանիքս ինձ շնորհավորեց, դե իսկ հետո ու մինչ այս ժամը շնորհավորանքներն անթիվ ու անհամար են: Այս տարեդարձս անակնկալներով լի էր: Առավոտյան եթերի էի, ու գործընկերներս հենց ուղիղ եթերում շատ անսպասելի հայտարարեցին, որ անակնկալ են ինձ համար պատրաստել եւ եթեր գնաց նրանց պատրաստած տեսանյութը, որտեղ անծանոթ մարդիկ շնորհավորում էին ինձ ու բարեմաղթանքներ հղում: Հավատացնում եմ` դա շատ հուզիչ ու հաճելի էր»,- պատմեց Զարուհի Բաբայանը:

Երգչուհին օրը կանցկացնի ընտանեկան, մտերմիկ մթնոլորտում: Նա չբացահայտեց, թե ընտանիքի անդամները ինչ նվեր են տվել իրեն, բայց խոստովանեց, որ այն շատ անսպասելի ու մեծ անակնկալ է եղել:

Բազմաթիվ ծանոթ եւ անծանոթ մարդկանցից բարեմաղթանքներ լսելը երգչուհու համար շատ կարեւոր է, սակայն հարցին, թե ի՞նչ է ինքն իրեն մաղթում, պատասխանեց.

«Երբ մարդ շատ երիտասարդ է, ցանկություններն ուրիշ հարթության վրա են, իսկ ավելի հասուն տարիքում, երբ ունես ընտանիք, երեխաներ, եւ գիտակցում ես կյանքիդ յուրաքանչյուր փուլի կարեւորությունն ու հետաքրքրությունը, առաջինը մտածում ես առողջության մասին: Հիմա թե ինձ, թե դիմացինիս առողջություն եմ ցանկանում, միայն այդ դեպքում ես կյանքին պարզ եւ ուրախ աչքերով նայում: Այս տարիքում ես ավելի եմ գնահատում առողջության կարեւորությունը, եւ կարծում եմ, որ մարդիկ պետք է իրենց նկատմամբ շատ ավելի ուշադիր լինեն, պետք է կարողանան իրենց խնայել, ավելի շատ սիրել սեփական անձը: Առողջ լինելու դեպքում ամեն ինչ կհաջողվի: Այնպես որ, առաջինը ինքս ինձ եւ բոլորին առողջություն, ապա երջանկություն եւ խաղաղություն եմ մաղթում: Իմ կյանքում հասկացել եմ, որ միայն սիրելի աշխատանքով եւ սիրելի մարդկանցով շրջապատված լինելով կարող ես իսկապես երջանիկ լինել»:

Կինը 40-ից հետո Զարուհի Բաբայանի համար շատ ավելի հետաքրքիր է:

«Կինը 40–ից հետո շատ ավելի իմաստուն է, այդ տարիքում նա ավելի շատ է գնահատում այն, ինչ ունի, ավելի շատ է սեր տալիս, քան պահանջում, իսկ դա ամենակարեւորն է: Կարծում եմ` մարդը անընդհատ սեր պահանջելով չի կարող այդքան գեղեցիկ եւ երջանիկ լինել, որքան, երբ սեր է տալիս: Չէ որ, շատ հաճելի է, երբ դիմացինիդ երջանկություն ես պարգեւում: Պետք է միշտ հիշել, որ այն, ինչ մեր ներսում կա, դա արտահայտվում է մեր դեմքին: Ինքս շատ եմ սիրում ժպտալ, մարդկանց միայն լավ բաներ ասել, դա բումերանգի նման միշտ հետ է գալիս»,- հավելեց նա:

Զարուհի Բաբայանն իր ծնողների համար իսկական ամանորյա նվեր է: Երգչուհին եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ծնողներին եւ զրույցի վերջում իր բարեմաղթանքը հղեց մարդկանց Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ:

«Հայրս շուտով 70 տարեկան կլինի, բայց նա շատ կենսուրախ է եւ ես հիանում եմ իրենով, մայրս եւս շատ հանգիստ ու կամեցող մարդ է, ուստի երեւի տեսակիս համար նրանց եմ պարտական: Հիմա եւս մեկ անգամ եմ ուզում ասել, որ շատ եմ սիրում ծնողներիս, շատ շնորհակալ եմ նրանց, որ կամ, եւ ունեմ այս կյանքը: Ուզում եմ, որ նրանք մեր կողքին լինեն ու միշտ ժպտան: Ծնողներիս առողջություն եմ մաղթում, իսկ բոլորիս համար ցանկանում եմ, որպեսզի խաղաղություն լինի, ուրախ լինենք եւ կարողանանք այս կյանքը վայելել: Ասում են, մահից հետո էլ կյանք կա, հուսամ, որ այդ կյանքն ավելի լավն է, բայց ուզում եմ, որ երկրային կյանքն էլ իսկապես ուրախությամբ ապրենք: Բոլորին խաղաղություն, երջանկություն, առողջություն, ժպիտ ու շատ սեր եմ մաղթում»,- ավարեց մեր զրուցակիցը:

Միանում ենք  շնորհավորանքներին եւ Զարուհի Բաբայանին մաղթում է նորանոր ձեռքբերումներ:

 

«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանըՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. Չալաբյան
Ամենադիտված