Գնդակը կպել է մեղրամսից վերադարձած երիտասարդի գլխին, նա 2 շաբաթ անց մահացել է
ԱշխարհՆորապսակներ Թեյլոր և Գրեգ Ֆուսկոները նոր են վերադարձել Հավայան կղզիներում մեղրամսից, Բայց Ֆլորիդայում սոֆթբոլի ժամանակ տեղի ունեցած ողբերգությունը նրանց ընդմիշտ բաժանել է: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Փոխանցման ժամանակ 38-ամյա Գրեգը բաց է թողել գնդակը, այն վնասել է իր գանգը: Ստացած հարվածից հետո Գրեգը կորցրել է գիտակցությունը: Հիվանդանոցում նա արդեն ոչ մի բառ չի կարողացել արտաբերել:
Բժիշկները եզրակացրել են, որ վնասվածքի հետևանքով Գրեգի գլխում թրոմբ է առաջացել: Նա հվանդանոցում պառկել է երկու շաբաթ և մահացել է:
Հիմա Գրեգի ընտանիքը և ընկերները բարեգործական էջի միջոցով փղ են հավաքում բուժման հաշիվը վճարելու համար: Դեկտեմբերի 30-ին ծրագրվում է բարեգործական խաղ, որից ստացված գումարը կփոխանցվի այրուն: