Հենրիխ Մխիթարյանի քույրը ջնջել է «Բորուսիայի» վերաբերյալ գրառումը
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույր Մոնիկան թվիթերյան էջում գրառում է կատարել Դորտմունդի «Բորուսիայի» վերաբերյալ, սակայն ավելի ուշ հեռացրել է այն: Մոնիկան անդրադարձել է գերմանական ակումբի երկրպագուներին, որոնք Մխիթարյանին կոչ են անում վերադառնալ:
«Հազարավոր դեղին սրտեր Հենրիխ Մխիթարյանի Ինստագրամի էջում են»,- գրել է Մոնիկան՝ քիչ անց ջնջելով գրառումը, փոխանցում է metro.co.uk-ը:
Ավելի վաղ գերմանական Bild-ը հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա», որի կազմում հանդես է եկել 2013-2016-ը: Բրիտանական մամուլի համաձայն՝ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են 10 ակումբներ, որոնցից չորսը ներկայացնում են Անգլիայի Պրեմյեր լիգան: