Ի՞նչ է, ի վերջո, պայմանավորվել Սարգսյանը Ալիևի հետ Ժնևում
ՔաղաքականությունԱռաջին
Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ ասելով, որ Ռուսաստանը ողջունում է բանակցային գործընթացի ակտիվացումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ միասին աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Խոսելով Ժնևում հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպման մասին՝ Կարասինն ասել է, թե երկարատև ընդմիջումից հետո կայացած նախագահական գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու բանակցային գործընթացը և լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հակամարտող զորքերի շփման գծում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Բայց կոնկրետ ի՞նչ միջոցառումների մասին է խոսքը՝ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան չի նշել:
Խորհրդավոր հանդիպում
Ալիևի հետ ինչ-որ պայմանավորվածությունների մասին Ժնևի հանդիպումից անմիջապես հետո տեղեկացրել էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ասելով, թե հիմնախնդրի լուծման տարբերակների մասին որևէ կոնկրետ պայմանավորվածության չի հաջողվել հասնել, բայց իրենք պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունն էլ ավելի թուլացնելու համար, սակայն կրկին չէր բացատրել, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն նշված նպատակով: Ավելին, Սերժ Սարգսյանն ավելի ուշ մի առիթով հայտարարեց, թե ինքն ու Ադրբեջանի նախագահը պայմանավորվել են որևէ մեկին չպատմել իրենց առանձնազրույցի մանրամասները:
շարունակությունը՝ կայքում