Մերկ դեռահասը փորձել է կտրել իր սեռական օրգանները
Աշխարհ16-ամյա թմրամոլ դեռահասն Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում վախեցրել է ավտոբուսի ուղևորներին։ Սկզբում նա փորձել է գլխով կոտրել ավտոբուսի դիմապակին, իսկ հետո մերկ պառկել է ասֆալտին և սկսել կտրել սեփական սեռական օրգանները։
Mirror-ի հաղորդմամբ՝ միջադեպի ժամանակ երիտասարդը գտնվել է նոր սինթետիկ թմրամիջոցի ազդեցության տակ, որը տարածված է Արգենտինայում։
Կանչով դեպքի վայր ժամանած բժիշկներն ու ոստիկանները նրա մարմնի ու գլխի վրա հայտնաբերել են բազմաթիվ վնասվածքներ, որոնք ինքն է հասցրել է իրեն։ Նրան հոսպիտալացրել են։