Ազարը մերժեց...
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությամբ, այդ պատճառով հրաժարվել է երկարաձգել անգլիական ակումբի հետ գործող պայմանագիրը: Այդ մասին հայտնել է Բելգիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի հայրը՝ Թյերի Ազարը:
«Էդենը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա տեղափոխվել «Ռեալ», որտեղ լավ տեսք կունենար: Սակայն դեռ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել»,- Ազարի հոր խոսքը մեջբերում է Le Soir-ը:
Հիշեցնենք, որ «Չելսին» 2012-ին Ազարին ձեռք էր բերել ֆրանսիական «Լիլից», որին վճարել էր 35 միլիոն եվրո: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո: