Ինչ է կորցնում Հայաստանը. Վարչապետի խաղաքարտերը
ՏնտեսությունԼրագիր
Բիզնեսի եւ տնտեսության համար 2018 թվականի վարչապետի խնդրում անորոշության բացասական ազդեցության մասին հայտարարությամբ Կարեն Կարապետյանը աշխուժացրեց տոնական ռեժիմի մեջ մտնող հասարակական-քաղաքական միջավայրը: Հայտարարությունն առաջացրեց բազմաթիվ հարցեր, որոնցից մեկն էլ թերեւս այն է, թե Կարապետյանի հայտարարությունը որքանո՞վ էր առնչվում ոչ միայն բիզնեսի, այլ նաեւ կառավարության պահվածքին:
Մասնավորապես, խոսքը նախարարների մասին է: Արդյոք Կարապետյանն անում էր ակնարկ, որ կառավարության կամ գերատեսչական այլ կառույցների ղեկավար կազմի շարքում կան անձինք, որոնք եւս անորոշության հետեւանքով գործում են դժկամությամբ, անվստահությամբ եւ հետեւաբար՝ խանդավառության եւ մոտիվացվածության պակասով, կամ ավելին՝ փորձում են իրականացնել սաբոտաժներ:
Այն, որ Կարապետյանի հայտարարությունն անմիջականորեն թիրախավորում էր ՀՀԿ կուսակցական, խորհրդարանական դեմքերի մի մասին, աներկբա էր: Սակայն, արդյոք թիրախավորվածներ կան նաեւ կառավարությունում կամ այլ գերատեսչություններում:
շարունակությունը՝ կայքում