Բուֆֆոնը նշել է, թե ինչի է պատրաստ հանուն «Յուվենտուսի»
Սպորտ«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանից հետո կավարտի կարիերան.
«Ես ինձ զգում եմ ինչպես զինվորը, ով ծառայում է իր երկրի ու ակումբի համար: Ամենայն հավանականությամբ, ես կավարտեմ կարիերաս այս մրցաշրջանից հետո, սակայն միշտ կլինեմ հավաքականի ու ակումբի տրամադրության տակ:
Ես ունեմ պարտավորություն՝ հնարավորություն տալ ուրիշներին: Ես բոլորից լավ գիտեմ, որ կարող է խանգարում եմ երիտասարդներին և դրանից էլ ամենաշատն եմ վախում: Եթե նրանց դարպասապահ պետք լինի, ապա կարող են զանգել ինձ: Ես միշտ պատրաստ եմ, նույնիսկ եթե լինեմ 80 տարեկան»,- Բուֆոնի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն: