«Յուվենտուսը» պատժել է Դիբալային
ՍպորտՀայտնի է դարձել, թե ինչու է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան հազվադեպ դուրս գալիս մեկնարկային կազմում: Տուրինյոն ակումբի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան կարգադրել է 24-ամյա արգենտինացուն պահեստայինների նստարան ուղարկել այն բանից հետո, երբ իմացել է, որ նրա եղբայրն ու գործակալը ՊՍԺ-ի հետ բանակցություններ են վարել՝ մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր տրանսֆերի շուրջ: Այս մրցաշրջանում Դիբալան Իտալիայի առաջնության 17 խաղում դարձել է 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: