Քեյնը հիվանդացել է
Սպորտ«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է բաց թողնել «Սուոնսիի» հետ հանդիպումը,- տեղեկացնում է «Sky Sports»-ը:
Ֆուտբոլիստը բաց է թողել թիմի այսօրվա մարզումը: Հարձակվողն առողջական խնդիրներ ունի:
«Հարին այսօր տանն է մնացել: Նա գտնվում է բժշկի հսկողության տակ: Տեսնենք, թե ինչ կլինի առաջիկայում:
Ամեն դեպքում, նրա մասնակցությունը «Սուոնսիի» հետ խաղին դեռ հարցականի տակ է»,- հայտնել է «խթանների» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն: