Ում են Ռեալի երկրպագուները տալիս նախապատվությունը
ՍպորտԻսպանական «Marca» պարբերականը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանումՙ պարզելու նրանց կարծիքը, թե ով պետք է համալրի Մադրիդի «Ռեալը»:
«Արքայական ակումբի» երկրպագուները նախապատվությունը տալիս են Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Կեյնին: Նա ստացել է քվեարկության մասնակիցների 34 տոկոսի ձայնը:
Անգլիացին առաջ է անցել ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարիցՙ 24 և Կիլիան Մբապեիցՙ 13: Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու օգտին քվեարկել է 9 տոկոսը:
Էդեն Ազարը, Մաուրո Իկարդին և Պաուլո Դիբալան ստացել են ավելի քիչ ձայներ: