Դուբայում տներն էժանացել են
ԱշխարհReidIn-ի տվյալները ցույց են տալիս, որ Դուբայում բնակարանների գինն ընկել է 1,2%-ով մեկ ամսում և 4,2%-ով մեկ տարում, իսկ տների դեպքում այս թվերը կազմել են 1,1% և 2,4%:
Վարձավճարը նույնպես նվազել է: Բնակարանի վարձերը նվազել են մոտ 1%-ով մեկ ամսում և 6,4%-ով տարեկան հաշվարկով, վիլլաների դեպքում՝ 0,7%-ով և 6,8%-ով համապատասխանաբար:
Աբու-Դաբիում տների արժեքը 2017 թ. նոյեմբերին նվազել է 0,43%-ով, մեկ տարում նվազել է 9,6%-ով: Բնակարանի գները նվազել են 0,7%-ով մեկ ամսում և 10,5%-ով մեկ տարում, վիլլաներինը՝ 0,2%-ով և 6,9%-ով:
Աբու-Դաբիում վարձավճարները կրճատվել են 1,3%-ով նոյեմբերին և 11,2%-ով 12 ամսում: Վիլլաների վարձն էլ է էժանացել՝ 1,1%-ով մեկ ամսում և 9,7%-ով մեկ տարում: