Բոնուչին չի հեռանա Միլանից
ՍպորտԱլեսանդրո Լուչին, որը ներկայացնում է «Միլանի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիի շահերը, հայտնել է, որ իր հաճախորդը մտադիր չէ հեռանալ իտալական թիմից` իր նոր թիմում անցկացրած ոչ այնքան հաջող առաջին 5 ամիսներից հետո:
«Լեոնարոդոն «Միլանի» խաղացող է, նա որոշել է հանդես գալ այս ակումբում և կշարունակի գնալ դեպի իր նպատակները:
Նա պրոֆեսիոնալ է, մեծ առաջնորդ, ցանկանում է դուրս գալ այս իրավիճակից և օգնել ակումբին հասնել նրան, ինչին արժանի է թիմը»,- գործակալի խոսքերն է փոխանցում «Sky Sports Italia»-ն:
Հիշեցնենք` Բոնուչին այս ամառ է «Յուվենտուսից» տեղափոխվել «Միլան» 40 մլն եվրոյի դիմաց, ստացել է ավագի թևկապը, սակայն դեռևս չի կարողացել իրեն արժանի կերպով դրսևորել նոր ակումբում: