«Յուվենտուս»-ը հրաժարվեց Մխիթարյանից
ՍպորտԻտալական «Յուվենտուս» ակումբը հրաժարվել է փոխել իր ֆուտբոլիստին՝ Հայաստանի հավաքականի կապիտան ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս մասին հայտնում է Soccer.ru պորտալը:
««Յուվենտուս» ակումբի հարձակվող Պաուլո Դիաբալան վերջին շրջանում դադարել է թիմի մեկնարկային կազմում ընդգրկվելուց, բայց նախկինի նման գնահատվում է այդ ֆուտբոլիստը: Իտալական մամուլի փոխանցմամբ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արգենտինացու համար առաջարկել է 79 մլն եվրո ու հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Թուրինի ակումբը, երկար բանակցություններից հետո բացասական պատասխանել է տվել»,- հայտնում է պորտալը: