Ինչ է Ռոնալդուն խնդրել «Ռեալին»
Սպորտ«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է փոխել ակումբը:
32-ամյա պորտուգալացին մադրիդցիների ղեկավարությանը խնդրել է իրեն բաց թողնել ամռանը 100 մլն եվրոյից ոչ ավել գումարի դիմաց:
Այդուհանդերձ, Ռոնալդուի տրանսֆերային արժեքը, մինչև 2021 թվականին նախատեսված պայմանագրի համաձայն, կազմում է 1 մլրդ եվրո:
Հարձակվողի գործակալները արդեն հայտնել են ՊՍԺ-ին և «Մանչեսթեր Յունայթեդին», որ Ռոնալդուն «կպայքարի «Ռեալից» հեռանալու համար»:
Ֆուտբոլիստի հարաբերությունները մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ այն աստիճանի են վատթարացել, որ Ռոնալդուն նույնիսկ չի ցանկանում խոսել նրա հետ:
Ֆուտբոլիստը գոհ չէ, որ Պերեսը չի պահել խոստումն ու չի բարելավել իր անձնական պայմանագրի պայմանները, որի համաձայն Ռոնալդուն ավելի քիչ է վաստակում, քան Լիոնել Մեսսին («Բարսելոնա») և Նեյմարը (ՊՍԺ):