Ովքեր են ամենաշատ վտանգավոր պահեր ստեղծած ֆուտբոլիստները
ՍպորտOpta-ն ներկայացրել է Եվրոպայի առաջատար 5 առաջնություններում ամենաշատ վտանգավոր պահեր ստեղծած ֆուտբոլիստների հնգյակը:
Առաջին տեղում է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրյույնեն՝ 69, երկրորդն է Անտոնիո Կանդրևան «Ինտերից»՝ 67, եռյակը եզրափակել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը՝ 63:
Հնգյակում են նաև «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը՝ 61 և Մեսութ Օզիլը՝ 60: