Հայերեն


Խուլ հակամարտություն է ընթանում

Քաղաքականություն

«Հրապարակ»-ում կարդում ենք․

Գուցե առաջ հասկանում էի ամեն ընտրությունից հետո հանրության տխրությունը, անհանգստությունը, վրդովմունքը, ընդվզումը, բայց այս անգամ չեմ հասկանում:

ՀՀԿ-ն հաղթել է:

Իսկ ո՞վ պիտի հաղթեր. չեմ հասկանում: Հանրության գրառումներից ելնելով եմ նման բան ասում՝ ընդդիմություն չկա, չկա… Սա չէ՞ր հանրության տեսակետը:

Եթե իրական ընդդիմություն չկար, ո՞վ պիտի հաղթեր:

Հիմա ձեզ եմ հարցնում, փորձեք պատասխանել՝ ո՞վ պիտի հաղթեր: Որ կուսակցության անունը տանք, ասելու եք՝ կեղծ է, սարքովի է… Խնդրում եմ մեկին մատնանշեք՝ ու՞մ կուզեիք, որ հաղթեր: Անգամ եթե ձեր մատնանշածը հաղթեր, նա դառնալու էր ավելի մահապարտ ՀՀԿ-ական:

Անկեղծ, երևի ոչ մեկդ էլ չէիք սպասում, որ ՀՀԿ-ից բացի ուրիշը կանցնի, բայց եթե նախորդ ընտրությունների ժամանակ իրական սպասելիք կար ընդդիմությունից, ընդդիմություն կար, այս ընտրությանը դիմադրող ուժ չկար:

Չասեք՝ ժողովուրդ, ժողովուրդ… Ընտրությանը ժողովրդին առաջնորդող քաղաքական ուժ է պետք: Յուրաքանչյուրն իր պստիկ կուսակցությամբ «ձայներ էր ուզում թռցնել», այնինչ ամեն ինչ վաղուց բաշխված էր: Ու եթե այլ կուսակցությունից մեկը անցել է, չհավատա՜ք, նույն կուսակցության տարբեր անվանումներն են… Ձայներ ստացած բոլոր կուսակցությունները ՀՀԿ են:

Հայաստանյան քաղաքական դաշտը շախմատի տախտակ է, որտեղ նշանակված բոլոր ֆիգուրներն իրենց տեղն ունեն և աշխատում են տեղափոխությունները կատարել շախմատային ոճով:

Ամենասարսափելին այն է, որ դիմադրություն չկա, մի լրագրողի հեռախոս ջարդելն ենք համարում ամենալուրջ դիմադրությունը: Չասեք՝ էս տեղամասում ես այդպես էի, մենք այդպես էինք, դրանք ընդհանուր ճակատամարտի մեջ փոքր տարրեր են:

Ընդունեք, որ ոչ թե իշխանությունն է ուժեղ, այլ մենք թույլ ենք, սարսափելի թույլ… Մեր զենքերը կամ ընդդիմադիր քաղաքական ուժերը խաղալիքներ են: Ու չգիտեմ դեռ ինչքան է պետք, որ հասկանանք, որ մեր զենքը չի կրակում… ամենապատասխանատու պահին:

Բայց այդքանով հանդերձ իշխանությունը մի սխալ է թույլ տալիս: Ընդդիմադիր ուժի թուլացման, վերացման, կեղծ ընդդիմություններ ստեղծելու հետ մեկտեղ թուլանալու է նաև իշխանությունը ու գալու է մի պահ, երբ բոլորս միասին՝ այսինքն երկիրն է կուլ գնալու օտարի երախին: Կեղծ ընդդիմությունը թավշե տիղմ է, որ մեզ ազգովի իջեցնելու է ջրի հատակ… Ներքին ջրի ակունքը բացել է պետք, որպեսզի այն անսպասելի ինչ որ տեղից չժայթքի… ու… օտարի սրտով անի:

Մեր քթի տակ արդեն լսելի է խուլ հակամարտության շնչառությունը, իսկ եթե մենք դա չենք ուզում լսել, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանում ամեն ինչ հարթ է…
Սերժ Սարգսյանը մոբիլիզացնում է իր ներքին ռեսուրսը, Կարապետյանը՝ իր Գազպրոմը… իր մարդկանց: Դա այնքան տեսանելի է: Իսկ Շարմազանովի հայտարարությունը, որ իրենք մի թիմ, մի ընտանիք են, այնքա՜ն սին է հնչում…
Թող ես սխալված լինեմ:

Հասմիկ Բաբաջանյան

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված