Մանչեսթերի նախկին կիսապաշտպանը քննադատել է Մոուրինյուին
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլսը քննադատել է թիմին և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին վերջին խաղերի համար։
«Ֆուտբոլիստներն իրենց մակարդակից ավելի ցածր են ելույթ ունենում։ Եվ հնարավոր է՝ մարզիչը նույնպես։ Դա շարունակվում է որոշ ժամանակի ընթացքում, այդ պատճառով Մոուրինյուն պետք է պատասխանատվությունն իր վրա վերցնի։
ՄՅՈւ-ն հոգնած տեսք ունի։ Իսկ այժմ ընդամենը մրցաշրջանի կեսն է։ Մանչեսթերցիները պետք է կենտրոնանան և էներգիայի աղբյուր գտնեն, իսկ Մոուրինյուն պետք է լսի շրջապատին։
Այժմ թիմում չկա առաջատար։ Ֆուտբոլիստները չափազանց բարի են միմյանց նկատմամբ, իսկ փորձառու խաղացողները չեն օգնում երիտասարդներին»,- Սքոուլսի խոսքը մեջբերում է «The Sun»-ը։