Դուբայի ամանորյա լազերային շոուն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում (տեսանյութ)
ԱշխարհՇքեղության և ճոխության խորհրդանիշ Դուբայը տասնյակ հազարավոր մարդկանց համար ամանորյա տոներն անցկացնելու ամենանախընտրած ուղղություններից է, որտեղ անցած գիշեր իրականացվել է պատմության մեջ ամենալայնամասշտաբ լազերային շոուն:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Light Up 2018 դիտարժան շոուն, որի մակերեսը կազմել է ավելի քան 109.000ք/մ և որը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենամեծն աշխարհում, փոխարինել է ավանդական ճոխ հրավառությանը:
Այն դիտելու էին եկել տասնյակ հազարավոր մարդիկ: Նշվում է, որ շոուն իրականացվել է աշխարհում ամենաբարձր շինության՝ Բուրջ Խալիֆա աշտարակի մոտ:
Ընդհանուր առմամբ, շոուն տևել է 7 րոպե՝ ուղեկցվելով համահունչ երաժշտությամբ: