Սեյրան Օհանյանին «քցել» են. Սերժ Սարգսյանի որոշումը
ՔաղաքականությունԵրեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Վիգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար:
Անցած մի քանի օրերին լուրեր էին տարածվում, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կնշանակվի ԳՇ պետ, քանի որ կադրային զինվորական է և Սերժ Սարգսյանի հավատարիմ գործիչներից մեկը: Սակայն ինչպես տեսանք` Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել՝ փակել Սեյրան Օհանյանի աշխատանքային էջը:
Պետք է նկատել, որ Սեյրան Օհանյանը այն զինվորականներից է, որը 2008 թվականին հանուն Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման` զորք հանեց ժողովրդի դեմ, որից հետո արժանացավ նախարարի պաշտոնին: Այս ամենը հաշվի առնելով` կարելի է ասել, որ Սեյրան Օհանյանին «քցել» են, և դա հենց Սերժ Սարգսյանի որոշումն է:
Գրում է Politik.am-ը