16-ամյա դեռահասն Ամանորից 20 րոպե առաջ գնդակահարել է ողջ ընտանիքին
ԱմենաընթերցվածՆյու Ջերսի նահանգի Լոնգ-Բրանչ քաղաքում ողբերգություն է տեղի ունեցել։ Ամանորից 20 րոպե առաջ 16-ամյա դեռահասը գնդակահարել է ողջ ընտանիքին։
Շրջանային դատախազ Քրիս Գրամիչոնին հայտնել է լրագրողներին, որ բացառում է ահաբեկչական գործողության տարբերակը։ Ըստ ամենայնի՝ տղան գործել է ինքնաբուխ։ Որպես սպանության գործիք՝ նա կիրառել է կիսաավտոմատ հրացանը, որը պաշտոնապես գրանցված է հոր անունով։
Դեռահասի զոհն են դարձել նրա հայրը՝ 44-ամյա Ստիվեն Քոլոջին, մայրը՝ 42-ամյա Լինդա Քոլոջին, 18-ամյա քույրը՝ Բրիտանին, և 70-ամյա Մերի Շուլցը, ով ապրել է ընտանիքի հետ։
Մոտ հարազատներից ողջ են մնացել միայն պապիկը և դեռահասի եղբայրը։ Նա նրանց չի դիպչել։
Հանցագործության դրդապատճառը պարզվում է։ Դատախազի որոշմամբ՝ մարդասպանը ձերբակալվել է։