Հայերեն


Սերժ Սարգսյանը նոր փուլ է բացում։ Ինչպիսին կլինի շարունակությունը

Քաղաքականություն

Պաշտպանության նախարարությունում երեկ ներկայացնելով նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխությամբ նոր կառավարման մոդելի անցմամբ պայմանավորված, ըստ էության, փոխվում է Զինված ուժերի կառավարումը, և առօրյա կառավարմամբ պետք է զբաղվի առավելապես գլխավոր շտաբի պետը, իսկ պաշտպանության նախարարի վրա քաղաքականության իրականացման, ռազմաքաղաքական բաղադրիչի ապահովման խնդիրն է:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ապագայում էլ աճելու է ռազմաքաղաքական բաղադրիչի դերը: Սերժ Սարգսյանը նախօրեին փոխել է նաև ԶՈՒ գլխավոր շտաբի պետին՝ այդ պաշտոնում նշանակելով պաշտպանության փոխնախարար Մովսես Հակոբյանին: Այսպիսով, ըստ էության տեղի է ունենում Զինված ուժերի կառավարման ֆունդամենտալ փոփոխություն, որը բացում է լիովին նոր ռազմաքաղաքական մի փուլ, ինչն էլ Պաշտպանության նախարարությունում ազդարարել է Սերժ Սարգսյանը: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Վիգեն Սարգսյանը նախարարի պաշտոնում կմնա նաև 2017-ի ընտրություններից հետո, թե՞ ոչ: Սա մի հարց է, որն իհարկե ընդհանրապես վերաբերում է ողջ նոր կառավարությանը, սակայն պաշտպանության նախարարի դեպքում այն ստանում է առանձնահատուկ բնույթ, որովհետև կասկածից վեր է, որ Վիգեն Սարգսյանի խնդիրները, որ ձևակերպել է Սերժ Սարգսյանը, ըստ էության վերաբերում են հենց 2017-ից հետո ընկած ժամանակահատվածին:

Եվ սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնն ըստ էության «ամրագրում» է իր համար, իր ազդեցության և իրավասության համար՝ այդ պաշտոնը դուրս բերելով 2017 թվականի ընտրությունների շրջանակից, իսկ գուցե նույնիսկ 2018-ի շրջանակից: Մեծ հաշվով՝ սա նաև տրամաբանական է, քանի որ պաշտպանության նախարարի խնդիրը ըստ էության դուրս է ներքաղաքական կամ ներիշխանական տրամաբանությունից, և այստեղ Սերժ Սարգսյանն անում է քայլ, որն առավելապես ունի արտաքին նշանակություն, և որի հասցեատերերը արտաքին քաղաքական կենտրոններն են, միջազգային իրադարձությունները: Պարզապես Սերժ Սարգսյանն այդ քայլն անում է այն ժամանակահատվածում, երբ ներսում, ըստ էության, իր դիրքերը զգում է հնարավորինս ամուր՝ այդպիսով համարելով, որ կարող է նաև գնալ նմանօրինակ հեռահար փոփոխությունների:

Իսկ քանի որ հասցեատերը, ըստ էության, արտաքին աշխարհն է, ապա այստեղ տրամաբանական է, որ Սերժ Սարգսյանը պետք է ներկայացնի հնարավորինս երկարաժամկետ հեռանկարներ և պլանավորում: Ըստ էության, այս իմաստով, Վիգեն Սարգսյանն արտաքին ընկալման տեսանկյունից հավասարապես ընդունելի է աշխարհաքաղաքական հիմնական բևեռների համար, որոնց հետ հարաբերվում է Հայաստանն անվտանգության ոլորտում: Այս իմաստով, Սերժ Սարգսյանն ըստ էության նոր փուլում տալիս է «հավասարազոր» մեկնարկ: Իսկ ահա, թե ինչ ընթացք, ինչ ուղղություն կունենա այդ մեկնարկը, ու ինչ կմնա այդ «հավասարությունից» կամ «հավասարակշռությունից» մեկ-երկու տարի հետո, սա արդեն հարց է, որ կախված է ժամանակից, սակայն հարց, որից էլ կախված է ըստ էության Հայաստանի ապագան:

Խնդիրն այն է, որ այս տեսանկյունից հայկական ինքնիշխանության ըստ էության վերջին պատվարը մնացել է պաշտպանական ոլորտը, և եթե այս ոլորտն էլ հիմնարար կերպով ներքաշվի եվրասիական թակարդ, ապա դա արդեն կլինի ճակատագրական:

1in.am

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված