21-ամյա ֆուտբոլիստն ինքնասպանություն է գործել ամանորյա խնջույքից հետո
ԱշխարհՀնդկական «Սպորտինգ կլուբ դե Գոա» ֆուտբոլային ակումբի 21-ամյա խաղացող Ավրխիստո Ֆերնանդեսն ինքնասպանություն է գործել Նոր տարվա խնջույքից հետո: Այս մասին հայտնում է The Goal-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մարզիկի ընկերները տագնապ են հնչեցրել, երբ նա չի բացել բնակարանի դուռը: Երիտասարդի դիակը հանելու համար իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված են եղել կոտրել պատուհանը:
Ոստիկանության աշխատակիցները դժվարացել են ասել մահվան հստակ պատճառը: Ինքնասպանությունը դիտվում է որպես մահվան ամենահավանական պատճառ:
Նոր տարուց մի քանի ժամ առաջ Ֆերնանդեսը պատարագի է մասնակցել: