Բարսելոնան նոր պայմանագիր կառաջարկի Ումտիտիին
ՍպորտԿատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտիին։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, դրա հիմնական նպատակն է ֆուտբոլիստի հրաժարագինն ավելացնելը։ Այժմ այն կազմում է 60 միլիոն եվրո։ «Կապտանռնագույնների» ղեկավարությունը կարծում է՝ այդ գումարը բավարար չէ։
Ինչ վերաբերում է Ումտիտիին, ապա նա չի պատրաստվում փոխել ակումբը։