«Մանչեսթերի» հարձակվողը չի խաղա վեց շաբաթ
Սպորտ«Մանչեսթեր Սիթին» հաստատել է, որ թիմի հարձակվող Գաբրիել Ժեզուսը ստացել է ձախ ծնկահոդի վնասվածք «Քրիսթալ Փելասի» դեմ Անգլիայի առաջնության 21-րդ տուրի խաղում, որը տեղի էր ունեցել դեկտեմբերի 31-ին եւ ավարտվել 0:0 հաշվով:
20-ամյա Ժեզուսը վնասվածք էր ստացել 12-րդ րոպեին մրցակցի հետ բախման հետեւանքով:
«Փառք Աստծո, ամեն ինչ այդքան վատ չէ, վիրահատություն չի պահանջվի: Խոստանում եմ վերադառնալ ինչքան հնարավոր է շուտ: Շնորհակալություն աջակցության եւ դրական մաղթանքների համար: Շնորհավոր, Նոր տարի: 2018-ը կլինի իմ տարին»,- Ինստագրամում գրել է Ժեզուսը:
Սպասվում է, որ ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա վեց շաբաթ հետո: