Բենզինը թանկացել է 30 դրամով. փետրվարին այն կրկի՞ն կթանկանա
ՏնտեսությունՀարկային նոր օրենսգրքի՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու հետևանքով, ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման հետ կապված, բենզալցակայաններում և գազալցակայաններում գներն աճել են: Ասում են՝ բենզինը թանկացել է 20-30 դրամով, գազը՝ 20: Ըստ լուրերի՝ փետրվարին գները կբարձրանան ևս 20-30 դրամով: «Մեքենայի գազն Աշտարակի հատվածում մինչև էսօր 170 էր, դարձել է 190», «Պրեմիում տեսակի բենզինը 430 էր, դարձել է 450, ռեգուլյարը՝ 410-ից 430»,- բողոքում են վարորդները: