Արտուրո Վիդալը նորություն ունի
ՍպորտԼոնդոնի «Չելսին» լրջորեն հետաքրքրվում է «Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալի ծառայություններով:
Բրիտանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է 33 մլն ֆունտ ստերլինգ ծախսել չիլիացու տեղափոխությունն իրականացնելու համար: «Ազնվականների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անձամբ է հետաքրքրված խաղացողի ծառայություններով:
Նաև նշվում, է որ մյունխենյան ակումբին կարող է նման առաջարկը չբավարարել: Բունդեսլիգայի չեմպիոնները ցանկանում են 30-ամյա խաղացողի վաճառքից ստանալ 53 մլն ֆունտ ստերլինգ: