Հայերեն


16-ամյա աղջկան ամուսնացնելուց հետո փեսային մեղադրել է իր աղջկան կուսազերծելու մեջ

Բաց մի թողեք

1in.am 

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Երանուհի Գ.-ի ու նրա անչափահաս դստեր՝ Վերա Ա.-ի (անուն ը փոխված է) գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Երանուհին իր անչափահաս՝ 2000 թվականի հուլիսի 29-ին ծնված դստերը՝ 16-ամյա Վերային, 2016 թվականի նոյեմբերի 15-ին ամուսնացրել է չափահաս Սամվել Մ.-ի հետ:

Վերջինս անչափահաս կնոջ հետ բնակվել է Գեղարքունիքի մարզում:

16-ամյա աղջկան ամուսնացնելուց մեկ շաբաթ անց՝ 2016 թվականի նոյեմբերի 22-ին, ժամը 22-ի սահմաններում Երանուհին զանգել է փեսային, բայց վերջինիս հեռախոսն անջատված է եղել:

Երանուհին տաքսի է վարձել ու Կոտայքի մարզից մեկնել է Գեղարքունիքի մարզ՝ Սամվել Մ.-ի տուն:

Նա, ըստ մեղադրանքի, առանց պատճառի ու բացատրությունների՝ հավաքել է մեկ շաբաթ առաջ ամուսնացած դստեր իրերը, նրան նստեցրել է տաքսի ու տարել է իրենց տուն: Երանուհին տաքսիստ Կարենին չի վճարել, խոստացել է կարճ ժամանակում վճարել ուղեվարձը՝ 14 հազար դրամը:

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին, Սամվելը զանգել է զոքանչին ու բացատրություն է պահանջել՝ կնոջը տանելու համար:

Զոքանչը, ըստ մեղադրանքի, սպառնացել է Սամվելի մասին արատավորող տեղեկություններ տարածել, եթե նա իրեն չտա 50 հազար դրամ կամ դրան համարժեք՝ ամուսնության առիթով կնոջը նվիրած ոսկե մատանին, որը մնացել էր նրա մոտ:

Երանուհին, ըստ մեղադրանքի, սպառնացել է Սամվելին, թե իր պահանջածը չստանալու դեպքում կդիմի ոստիկանություն ու նրան կմեղադրի դստեր նկատմամբ հանցավոր արարքներ կատարելու մեջ:
Սամվելը մերժել է զոքանչին:

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 24-ին, Երանուհին ոստիկանության բաժնում սուտ հաղորդում է տվել, իբր՝ 2016 թվականի նոյեմբերի 22-ին, ժամը 12-ին Սամվել Մ.-ն դպրոցի մոտից առևանգել է անչափահաս դստերը՝ Վերային, տարել է Գեղարքունիքի մարզում գտնվող իր տուն, որտեղ հաջորդ օրը դստեր կամքին հակառակ՝ բռնաբարել է, Վերային զրկել է կուսությունից:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, Երանուհի Գ.-ն «իր վերջնական նպատակին հասնելու, հանցագործության մասին իր նշած տեղեկությունները իրական ներկայացնելու նպատակով, որպես ծնող՝ կրելով իր անչափահաս դստեր՝ Վերայի դաստիարակության պարտականությունները, բռնություն գործադրելու՝ Վերային ծեծելու և տանից դուրս անելու սպառնալիքով նրան ներգրավել է հանցավոր արարքի կատարման մեջ, նրան դրդել է սուտ մատնություն կատարել»:

Անչափահաս Վերան մայրիկի դրդմամբ, նրա պահանջը չմերժելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ 2016 թվականի դեկտեմբերի 8-ին ոստիկանության բաժնում կատարել է սուտ մատնություն, իբր՝ Սամվել Մ.-ն իրեն դպրոցի մոտից առևանգել է՝ բռնություն գործադրելով ու իր կամքին հակառակ՝ նստեցրել է անծանոթ մեքենա ու տարել է Գեղարքունիքի մարզում գտնվող իր տուն: Այնտեղ հաջորդ օրվա երեկոյան իր կամքին հակառակ՝ ձեռքերից քաշելով՝ պառկեցրել է մահճակալին ու բռնի կերպով իր հետ սեռական հարաբերություն է ունեցել՝ իրեն զրկելով կուսությունից:

Երանուհի Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել շորթման, սուտ մատնություն կատարելու, սուտ մատնություն կատարելուն դրդելու, անչափահասին հանցավոր արարքի կատարման մեջ ներգրավելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին, 165 հոդվածի 3-րդ մասերով, 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 38-333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:

Անչափահաս Վերա Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Մոր և դստեր խափանման միջոցը ստորագրությունն էր չհեռանալու մասին:

Երանուհի Գ.-ն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ դուստրը՝ Վերան, գիշերը զանգել ու խնդրել է գնալ իր հետևից: Ինքը զանգել է տաքսի ծառայություն: Եկել է Կարեն անունով տաքսիստը: Նա իրեն տարել է Սամվելի տուն՝ Գեղարքունիք: Երբ տեղ է հասել, աղջկա ամուսնուն ամաչել է ասել աղջկան տանելու պատճառը: Միայն ասել է, թե իր «աղջիկը նրան արժանի չէ», ու աղջկան տարել է տուն:

Ինքը Սամվելից գումար կամ մատանի չի պահանջել, ինքն իր երեխային չի ծախել…

Երբ ինքը դստերը տարել է, Սամվելը եկել է իրենց տուն, բայց ինքը հրելով նրան տանից դուրս է հանել, պահանջել է, որ նա ներկայացնի իր դստեր… սավանը: Սամվելը սավանը բերել է…

Ինքը ոստիկանությունում հաղորդում է տվել «փեսային ցավացնելու համար»: Քանի որ մատանի չի եղել, ինքը միայն բռնաբարության մասով է սուտ հաղորդում տվել, միայն այդ մասով է մեղքն ընդունում…

Անչափահաս Վերան իրեն մեղավոր է ճանաչել սուտ մատնություն կատարելու համար: Նա հայտնել է, թե սուտ հաղորդում է տվել, իբր՝ ամուսինն իրեն բռնաբարել է: Ինքն իր կամքով է ամուսնացել: Քանի որ իր կամքով էլ նրանից բաժանվել է, բնական է՝ նա պիտի նշեր, իբր ինքը կույս չի եղել… Ինքը նման մարդու հետ ցանկություն չունի համատեղ ապրելու…

Իրեն բռնաբարելու վերաբերյալ՝ կարծում է՝ «լավ է արել, որ նման ձևով է գրել», իրեն ոչ ոք չի դրդել: Երբ ամուսնանալու ժամանակ Սամվելն իրեն ցանկացել է իր տուն տանել, խոստացել է, որ մատը մատանի է դնելու, բայց մատանի չի դրել, քանի որ մատանի չի էլ ունեցել… Ինքը Սամվելից բաժանվել է այն պատճառով, որ նա իրեն մեղադրել է… կույս չլինելու համար…

Գործով տուժող ճանաչված Սամվելը հայտնել է, որ ծանոթուհու միջոցով ծանոթացել է Երանուհու և նրա դուստր Վերայի հետ: Իր եղբայրը զոհվել էր քառոօրյա պատերազմի ժամանակ, տանը մնացել էին ինքն ու քույրը: Քույրն աշխատում էր, չէր հասցնում տնային գործերն անել: Այդ պատճառով ինքը որոշել է ամուսնանալ:

Ծանոթուհին առաջարկել է իրեն ծանոթացնել լավ աղջկա հետ: Ինքը հավանություն է տվել այդ առաջարկին:

Նա զանգել է Երանուհուն, նույն առաջարկն է արել: Երանուհին չի մերժել:

Հաջորդ օրը քրոջ հետ գնացել է Երանուհու տուն, որ ծանոթանա աղջկա հետ: Մոտ կես ժամ զրուցել են: Քույրն ասել է, թե համաձայն է, որ ինքն ու Վերան ամուսնանան: Աղջկա մայրը՝ Երևանուհին էլ տվել է իր համաձայնությունը:

Մոտ քսան օր իրենք շփվել են հեռախոսով: Ինքը նորից է հարցրել Երանուհուն՝ համաձա՞յն է, որ նրա աղջկան իրենց տուն տանի: Նա համաձայնել է:

Ընկերոջ հետ գնացել են Երանուհու տուն: Երանուհին Վերայի հագուստներն իջեցրել է բակ, դրել է մեքենայի մեջ, «հաջող է արել» աղջկան: Ինքը Վերային ոսկե մատանի է նվիրել ու տարել է իրենց տուն:

Երկու օր հետո Երանուհին զանգել ու ասել է, թե աղջկան կարոտել է, ուզում է տեսնել: Ինքը Վերային տարել է մոր տուն, իրենք մնացել են Երանուհու տանը:

Առավոտյան Վերայի հետ գնացել են Մարտունի, հինգ օր մնացել են այնտեղ: Երանուհին գիշերը զանգել, Վերայի հետ խոսել է: Ինքը Վերային ասել է՝ հեռախոսն անջատի, ուշ ժամ է: Գիշերը ժամը 2-ի սահմաններում տան մուտքի դուռը թակել են: Ինքը բացել, տեսել է Երանուհին ոտքով խփում է դռանը: Նա մտել է տուն, մտել է ննջարան, հարվածել է Վերային, ապա պահանջել է, որ նա իրերը հավաքի, իրենք գնում են:

Վերան հավաքել է իրերը ու գնացել է մոր հետևից: Ինքը Երանուհուն հարցրել է՝ ո՞ւր է տանում Վերային, ի՞նչ է անում: Երանուհին ասել է՝ դուք ո՞վ եք, որ հեռախոսն անջատում եք, տանում եմ աղջկաս նորից ամուսնացնեմ:

Վերան մոր հետ նստել է տաքսի, ու հեռացել են:

Ինքը նրանց հետևից գնացել է, լուսադեմին հասել է նրանց բակ: Նորից է հարցրել Երանուհուն՝ ինչո՞ւ նման բան արեց: Նա պատասխանել է, թե Վերային նորից է ամուսնացնելու:

Հաջորդ օրը նա զանգել է իրեն ու ասել է՝ կամ 50 հազար դրամ պիտի տաս, կամ ոսկե մատանի, որ ոստիկանությունում բողոք չգրեմ: Ինքը հրաժարվել է նրա պահանջը կատարելուց:

Հետո ոստիկանությունից իրեն ասել են, որ իր դեմ բողոք կա: Ինքը ոստիկանությունում ճիշտը պատմել է:

Սկզբում ոստիկանները չեն կարողացել գտնել Երանուհուն ու Վերային: Հետո պարզվել է՝ նրանք գնացել են Գավառ: Երանուհին այնտեղ նորից ամուսնացրել է Վերային…

Դատարանը հաշվի է առել, որ Երանուհի Գ.-ի խնամքին է անչափահաս դուստրը՝ Վերան, իսկ Վերայի խնամքին է մանկահասակ երեխան…

Դատարանը Երանուհի Գ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար ու վերջին հաշվով դատապարտել է 3 տարի 8 ամիս 27 օր ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել է 2 տարի փորձաշրջան:

Վերա Ա.-ն մեղավոր է ճանաչվել, դատապարտվել է 3 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

 

Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Ամենադիտված