Մոուրինյուն կասեցրել է Մխիթարյանի հնարավոր տրանսֆերը
ԱմենաընթերցվածԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կանգնեցրել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Միլանի «Ինտեր» հնարավոր տրանսֆերը: Armsport.am-ի տեղեկացմամբ՝ այս մասին հաղորդում է Daily Star-ը:
Իտալական ակումբը ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով կարող է միայն կես տարով վարձակալել 28-ամյա ֆուտբոլիստին, սակայն պորտուգալացի մասնագետը դրա մասին լսել չի ցանկանում: Մոուրինյուն պատրաստ կլինի Մխիթարյանին բաց թողնել միայն խոշոր գումարով, որպեսզի կարողանա իրականացնել Անտուան Գրիզմանի տրանսֆերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին խնդրել է ակումբի ղեկավարությանն իրականացնել Մխիթարյանի տեղափոխությունը: