Հերթական մահն է արձանագրվել՝ գերհոգնածության պատճառով
ԱշխարհԲժիշկն անընդմեջ աշխատել է 18 ժամ և մահացել գերհոգնածությունից: Այս մասին հայտնում է Asia One-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 43-ամյա Չժաո Բյանսյանն ուշաթափվել է՝ Չինաստանի Շանսի պրովինցիայի հիվանդանոցում պառկած հիվանդներին այցելելու ժամանակ: Հիվանդների խոսքով՝ դրանից առաջ կինը հասցրել է կանանցից մեկին հարցնել հիվանդանոցում պառկած նրա մոր առողջական վիճակի մասին:
Բյանսյանին տարել են վերակենդանացման բաժին, սակայն մեկ օր անց նա մահացել է: Մահվան պատճառ են նշել գլխուղեղի արյան շրջանառության խախտումը:
Նշվում է, որ կինն աշխատել է շնչառական հիվանդությունների բաժանմունքում: Գործընկերների խոսքով՝ Բյանսյանն իսկական աշխատահոլիկ էր: