Դավիդ Սիլվան վատ նորություն է հայտնել
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան հայտնել է, որ դեկտեմբերի վերջում թիմի մի քանի խաղերը բաց է թողել կնոջ՝ ժամանակից շուտ ծննդաբերության պատճառով:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ սիրո և լավ մաղթանքների համար, որոնք ես ստացել եմ վերջին շաբաթների ընթացքում:
Հատկապես շնորհակալ եմ իմ թիմակիցներին, մարզչին և ակումբում բոլորին՝ ըմբռնման համար:
Ցանկանում եմ հայտնել, որ տղա եմ ունեցել՝ Մաթեոն: Նա թերհաս է ծնվել և ամեն օր պայքարում է կյանքի համար՝ բժիշկների օգնությամբ»,- գրել է Սիլվան Թվիթերի իր էջում: