Էլեն Փեյջն ամուսնացել է ընկերուհու հետ. լուսանկար
LifeՀոլիվուդյան դերասանուհի Էլլեն Փեյջը ամուսնացել է իր ընկերուհու՝ Էմմա Փորթների հետ։ Այս մասին նա պատմել է Instagram-ի իր էջում, որտեղ տեղադրել է ամուսնական մատանիների լուսանկարը։
«Հավատս չի գալիս, որ հիմա կարող եմ այս անկրկնելի կնոջը իմ կինը անվանել»,– գրել է դերասանուհին։ Որտեղ և երբ է տեղի ունեցել խնջույքը՝ չի նշվում։
Առաջին անգամ աղջիկներին միասին տեսել են 2017 թվականին։

Իր սեռական կողմնորոշման մասին Փեյջը հայտարարել է 2014 թվականի փետրվարին՝ ԼԳԲՏ երիտասարդության աջակցության կոնֆերանսի ժամանակ։ Դերասանուհին հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Ջունո», «Սկիզբ», «Իքս մարդիկ» ֆիլմերը։ Նրա ընտրյալը՝ Էմմա Փորթները, պարի դպրոցում պարուսույց է աշխատում։
2017 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ 2018 թվականից տրանսգենդերները կկարողանան ծառայել ԱՄՆ բանակում։ Դա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ դաշնային երկու վերաքննիչ դատարանները համապատասխան որոշում կայացրեցին։ Նորությունը դրականորեն ընդունվեց ամերիկյան ԼԳԲՏ հանրության կողմից։