Քաղցկեղով հիվանդին ծաղրելու համար պորտուգալուհին սափրում է դստեր գլուխը (տեսանյութ)
ԱշխարհԲրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է տեսանյութ, որում մայրը հատուկ սարքով սափրում է դստեր գլուխը՝ մինչ աղջիկը լացում և ընդդիմանում է մոր գործողություններին:
Աղբյուրը մանրամասնում է, որ պոտուգալուհին այսկերպ է վարվել, քանի որ դուստրը ծաղրել է իրենց դպրոցի՝ քաղցկեղով հիվանդ ու քիմիաթերապիայի հետևանքով մազերից զրկված աշակերտուհիներից մեկին:
Ուստի՝ մայրը որոշել է պատժել դստերը՝ նրան ևս զրկելով մազերից: Կինը մտածել է, որ այս արարքով կստիպի դստերը սթափվել ու գիտակցել սեփական սխալը:
Շոկային տեսանյութի՝ վիրտուալ տիրույթում հայտնվելուց հետո համացանցի բազմաթիվ օգտատերեր քննադատել են մորն աղջկան հրապարակավ ստորացնելու համար:
Ստորև առաջարկում ենք դիտել տեսանյութը.