Մերկանալ մինուս 6-ին. ամուսնական զույգը դիմակայել է ցրտին՝ հանուն հեքիաթային ֆոտոշարքի (լուսանկարներ)
Աշխարհ
Ջոնաթան Չիտկովիչն ու Իվոն Չենն ամուսնացել են 2017 թվականի ամռանը Թաիլանդում, սակայն հարսանեկան հեքիաթային ֆոտոշարք որոշել են անել ձմռանը՝ սառցակալած Նիագարայի ջրվեժի ֆոնին, գրում է The Daily Mail-ը՝ ներկայացնելով ստացված ուշագրավ ֆոտոշարքը։
Հեքիաթային ու տպավորիչ լուսանկարներ ունենալու գաղափարից նրանց հետ չի պահել անգամ -6 աստիճան ցուրտը։
Թեև նրանք ապրում են ասիական այդ երկրում, սակայն որոշել են ֆոտոշարքն անել Կանադայում, քանի որ Ջոնաթանը Մոնրեալից է։
Զույգը նման խիզախ քայլի է դիմել հունվարի 3-ին։ Ամուսինը կրել է կոստյում և փողկապ, մինչդեռ Իվոնը՝ ուսերը բաց կարմիր զգեստ՝ չնայած սաստիկ ցրտին։